Իջևանցի Արմանը գողացել էր տաքսու վարորդի բջջային հեռախոսները, սակաայն րոպեներ անց բռնվել էր

12.05.2019, 13:55
Իջևանցի Արմանը գողացել էր տաքու վարորդի բջջային հեռախոսները, սակաայն րոպեներ անց բռնվել էր:
Իջևանցի Արմանը գողացել էր տաքսու վարորդի բջջային հեռախոսները, սակաայն րոպեներ անց բռնվել էր
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Mայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել և հայտնել, որ ուղևորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել, հաղորդում է ՀՀ  ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղևորին` Իջևանի բնակիչ Արման Ա-ին, և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:–0–