Հրդեհ է բռնկվել Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի է վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

08.11.2022, 23:42
Հրդեհ է բռնկվել Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի է վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հրդեհ է բռնկվել Պռոշյանի կոնյակի գործարանում, հաղորդու է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։45-ին։-0-