Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկում
12.01.2025,
11:32
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան: