Հրդեհ` Երևանի դպրոցներից մեկում. հրշեջները կրակի դեմ պայքարլ են մոտ 2 ժամ

01.03.2022, 13:03
Հրդեհ` Երևանի դպրոցներից մեկում
Հրդեհ` Երևանի դպրոցներից մեկում. հրշեջները կրակի դեմ պայքարլ են մոտ 2 ժամ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։–0–