Հրազդանում 60–ամյա տղամարդը նետվել է ջրամբարը, օրեր անց հայտնաբերվել է նրա դին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ավարտվել են Հրազդանում կորած 60–ամյա քաղաքացու որոնումները։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ապրլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտիրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1961 թ․) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:
«Ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ժամը 17։04-ին «Աղբյուրակ» ջրամբարում փրկարարները հայտնաբերել են Ց․ Ն․-ի դին, դուրս բերել ջրից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։–0–