Հրապարակվել են նախօրեին Արմավիրի մարզում գրանցված խոշոր ավտովթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

06.10.2021, 15:23
«Կռազը» բախվում ու ջարդուփշուր է անում մեքենաները.բացառիկ կադրեր նախօրեին գրանցված ավտովթարից.ՎԻԴԵՈ
Հրապարակվել են նախօրեին Արմավիրի մարզում գրանցված խոշոր ավտովթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են նախօրեին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կադրերը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, կադրեդրն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–