Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)

03.05.2021, 21:13
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է.ՎԻԴԵՈ
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին երեկոյան Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford»  և «VAZ-21099» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել Ա. Կ.-ին (ծնված 1961 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1968 թ.), ովքեր տեղում մահացել են։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածները նույն գյուղի բնակիչներ 53-ամյա Անահիտ Ե.-ն և 60-ամյա Անուշիկ Կ.-ն են։–0–

Տեսանյութը` shamshyan.com–ի