Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 2-ին, ժամը 21:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1995 թ.) և «VAZ-21099» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել Ա. Կ.-ին (ծնված 1961 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1968 թ.), ովքեր տեղում մահացել են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և քաղաքացիների դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:–0–