Հրապարակվել է տեսանյութ Վրաստանում ողբերգական ՃՏՊ–ի վայրից (ՎԻԴԵՈ)
31.08.2019,
16:07
Հրապարակվել է տեսանյութ Վրաստանում ողբերգական ՃՏՊ–ի վայրից:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է տեսանյութ Վրաստանում այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի վայրից։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, այսօր ժամը 02։00-03։00 սահմանում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։
Վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 1-ը՝ ծանր։
Մնացած 12 քաղաքացիները ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։–0–