Հոլիվուդյան հետապնդում Երևանում. Nissan–ի վարորդն ու ուղևորը փորձել են փախչել պարեկներից, նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

25.02.2022, 11:55

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 23-ին պարեկները հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։

Загружается новость ... "Лево"

Այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի խաչմերուկում կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի։

Պարեկները սկսել են հետապնդում, որի ընթացքում փախուստի դիմածը իր մոտից տարբեր իրեր է նետել՝ լուցկու տուփեր, ստվարաթղթեր և փաթեթներ։ Պարեկներին հաջողվել է Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկ Զ-ին և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Մ-ին հետապնդելով բռնել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 132.09 գրամ ընդհանուր կշռով լուցկու տուփեր, ստվարաթղթերով փաթեթներ, որոնց մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված։ Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն հայտարարել են, որ հայտնաբերվածը «Շոկո» տեսակի թմրամիջոց է, և այն իրենց օգտագործման համար է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հայկ Զ-ն և Վրեժ Մ-ն բաց են թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–