Հնդկաստանում ուղևորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել ու մասնատվել (ՎԻԴԵՈ)

07.08.2020, 22:24
Հնդկաստանում ուղևորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել ու մասնատվել. ՎԻԴԵՈ
Հնդկաստանում ուղևորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել ու մասնատվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանում Air India Express ավիաընկերության օդանավը Կոժիկոդե քաղաքում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և մասնատվել, հաղորդում է ՌԲԿ–ն։

Twitter–ում հայտնվել է տեսանյութ ավիավթարի վայրից, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարները ջուր ցանում օդանավի վրա, որի առջևի մասը պոկվել է։

Օդանավը կատարում էր Դուբայ–Կոժիկոդե չվերթը։ NDTV–ի տվյալներով, ինքնաթիռում եղել է 191 մարդ։ Այս պահին հայտնի է, որ ավիավթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, որոնցից մեկն օդաչուն է։ Reuters–ը հաղորդում է, որ ավիավթարի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։

NDTV–ին հաղորդել է, որ աղետից հետո հրդեհ չի առաջացել, սակայն օդանավը կիսվել է երկու մասի։ Ֆյուզելյաժի մի մասը մնացել է թռիչքուղու վրա, մյուս մասը`թռիչքուղուց դուրս։

Flightpedia ծառայության տվյալներով, օդանավը Boeing 737 տիպի էր։

Բյուջետային հնդկական ավիաընկերությունը հիմնադրվել է 2005թ.–ին։–0–