ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 4–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը:
«Պարզվել է, որ ժամը 18.50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի Ֆիդայու փողոցի 9-րդ տներից մեկի մոտ «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Տիգրան Մանուկյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում