Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք

10.03.2023, 11:00
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք, հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը:

Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա:

Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք:-0-