Հայտնի է, թե ինչից է մահացել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակից հոսպիտալացված տղամարդը

10.05.2022, 21:50
Հայտնի է, թե ինչից է մահացել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակից հոսպիտալացված տղամարդը
Հայտնի է, թե ինչից է մահացել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակից հոսպիտալացված տղամարդը
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։

Հրապարակում տեղադրված վրաններից մեկից մի տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց` սրտի կանգով: Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 5-ին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։

«Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից հայտնել նաև, որ լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ:

«Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա», - նշել են ոստիկանությունից։-0-