Հայտնի է Սյունիքում գրանցված պայթյունի պատճառը. վիրավորվել է 2 փրկարար

19.01.2021, 19:00
Հայտնի է Սյունիքում գրանցված պայթյունի պատճառը. վիրավորվել է 2 փրկարար
Հայտնի է Սյունիքում գրանցված պայթյունի պատճառը. վիրավորվել է 2 փրկարար

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես հաղոդել էինք ավելի վաղ, այսօր Սյունիքում պայթյունի հետևանքով երկու փրկարար է վիրավորվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը, այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում`  պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:

«Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–