Հայտնի է Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը, գործարարը նախկինում մահափորձ էր կատարել «Դեդ Հասանի» նկատմամբ
05.06.2022,
14:57
Հայտնի է Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը, գործարարը նախկինում մահափորձ էր կատարել «Դեդ Հասանի» նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի կենտրոնում գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվորն ընդունել է իր մեղքը, ՏԱՍՍ-ին հայտնել է Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։
«Հարցաքննության ժամանակ երիտասարդն ընդունել է իր մեղքը և ցուցմունքների ստուգման ժամանակ տեղում մանրամասն ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը»,- ասել է Իվանովան։
ԶԼՄ-ները հայտնում են կասկածյալի անունը, նա 24-ամյա Հայրիկ Երվանդյանն է։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հինգշաբթի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայում մարդասպանը սպասել է, որպեսզի 62-ամյա Քամարյանը դուրս գա ռեստորանից, կրակել է նրա մեջքին և գլխին։ Դրանից հետո հանցագործը հանել է հեռախոսը, լուսանկարել սպանվածին ու դիմել փախուստի։
Ավելի ուշ Երվանդանը ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա հրաժարվել է քննիչներին ասել հանցագործության պատվիրատուի անունը։ Քննության հիմնական վարկածի համաձայն՝ սպանության հնարավոր դրդապատճառը վրեժն է:
Հովհաննես Քամարյանը Հայաստանի միջնորդությամբ հետախուզվում էր որպես մեղադրյալ իր հակառակորդ և գործընկեր, օրենքով գող Ասլան Ուսոյանի նկատմամբ (հայտնի է «Դեդ Խասան» մականունով) մահափորձ կազմակերպելու մեջ, սակայն ոստիկաններին հաջողվել էր կանխել հանցագործությունը։-0-