Հայտնի է Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցի վերելակի ընկնելու պատճառը. անկման հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել
14.01.2022,
14:20
Հայտնի է Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցի վերելակի ընկնելու պատճառը, ինչի հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բոլշայա Յակիմանկայի վրա գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցի վերելակի վայր ընկնելուց հետո, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։
«Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածով (Ապրանքների արտադրությունը, պահպանումը, փոխադրումը կամ իրացումը, աշխատանք կատարելը կամ ծառայությունների մատուցումը, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին)», - ասել է նա։
Նախօրեին երեկոյան «Պրեզիդենտ» հյուրանոցի վերելակն ընկել է, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ՝ երկուսն էլ Հայաստանի քաղաքացիներ։ Միջադեպի հետևանքով մահացել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։ Նրանք աշխատողներ էին, ովքեր վերանորոգում էին վերելակը, որը նախատեսված էր հյուրանոցի անձնակազմի համար։ Վերելակի ընկնելու նախնական պատճառը անվտանգության նորմերի խախտումն է։ Մոսկվայի դատախազությունը փաստի առթիվ ստուգում է սկսել։–0–