Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
01.12.2022,
17:01
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի է այսօր Կոտայքի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983):
Դեկտեմբերի 1-ին ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի: Հրդեհը մարվել է ժամը 14:41-ին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան:-0-