431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Աբովյան փողոցում սպանություն կատարած անձի ինքնությունը

16:49
30 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է Աբովյան փողոցում երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1997թ.:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00։23-ին,  Երևան քաղաքի 24-ամյա բնակիչն ընկերոջ հետ այցելել է Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող սրճարան։ Խնջույքի ընթացքում` ժամը 02։00-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը  վեճի է բռնվել նույն սրճարանում գտնվող երկու երիտասարդների հետ, որը շարունակվել է սրճարանի հարակից տարածքում: Վիճաբանության ընթացքում 24-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք բերված ատրճանակից, երկու տղաներին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի անգամ կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 24-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն)  և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն օրը որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննական մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:37
29 Նոյեմբերի 2023
Հայաստանցիները զգացել են Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
Հայաստանցիները զգացել են Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
13:54
29 Նոյեմբերի 2023
Սպանվածի կնոջը սպանել էին երկու ամիս առաջ․ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Վանաձորում (ՖՈՏՈ)
Սպանվածի կնոջը սպանել էին երկու ամիս առաջ․ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Վանաձորում․ ՖՈՏՈ
12:55
29 Նոյեմբերի 2023
Երևանում 41–ամյա տղամարդն օրը ցերեկով քաշքշել է ծեր կնոջ պայուսակը՝ փորձելով հափշտակել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է տղամարդն օրը ցերեկով քաշքշելով փորձում կողոպտել ծեր կնոջը․ ՎԻԴԵՈ
20:38
28 Նոյեմբերի 2023
«Եռաբլուրից» մետաղյա խողովակներ են գողացել ու վաճառել 40 հազ․ դրամով
«Եռաբլուրից» մետաղյա խողովակներ են գողացել ու վաճառել 40 հազ․ դրամով
15:26
28 Նոյեմբերի 2023
Գողացել են երկու անսարք տրակտոր և 900 000 հազ․ դրամով հանձնել մետաղների ընդունման կետ
Գողացել են երկու անսարք տրակտոր և 900 000 հազ․ դրամով հանձնել մետաղների ընդունման կետ
13:59
28 Նոյեմբերի 2023
32–ամյա աշխատակիցն ընկել է բարձրությունից ու մահացել․ ողբերգական դեպք Երևանի կենտրոնում
32–ամյա աշխատակիցն ընկել է բարձրությունից ու մահացել․ ողբերգական դեպք Երևանի կենտրոնում
21:15
27 Նոյեմբերի 2023
Երևանում 28–ամյա որդին ավազակային հարձակում է կատարել 62–ամյա մոր նկատմամբ՝ հափշտակելով 340 դոլար և 15 000 դրամ
Երևանում 28–ամյա որդին ավազակային հարձակում է կատարել 62–ամյա մոր նկատմամբ՝ հափշտակելով 340 դոլար և 15 000 դրամ
15:28
27 Նոյեմբերի 2023
Գիշերը 12–ին Երևանում հրավառություն կազմակերպած օտարերկրացիները ձերբակալվել են (ՎԻԴԵՈ)
Նախատեսվում է մինչև 1մլն դրամ տուգանք․ ՎԻԴԵՈ
12:38
27 Նոյեմբերի 2023
Ձերբակալվել են օրենքով գողեր «Վիտալի Թբիլիսսկին» և «Արսեն Երևանսկին»․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ձերբակալվում օրենքով գողեր «Վիտալի Թբիլիսսկին» և «Արսեն Երևանսկին»․ ՎԻԴԵՈ
12:08
27 Նոյեմբերի 2023
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
10:59
27 Նոյեմբերի 2023
Մահճակալին հայտնաբերվել է 53–ամյա քաղաքացու դին․ ողբերգական հրդեհ Լոռու մարզում
Մահճակալին հայտնաբերվել է 53–ամյա քաղաքացու դին․ ողբերգական հրդեհ Լոռու մարզում