Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15–ամյա պատանու դին

31.01.2021, 14:29
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15–ամյա պատանու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15–ամյա պատանու դին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15–ամյա պատանու դին։

Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դին։–0–