407.5
6.87
405.15
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

12:37
26 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների ինքնությունները, ովքեր տուրիստական ընկերությունների միջոցով անօրինական կարգով լքել կամ փորձել են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հիշյալ անձինք և նրանց ազգականներն իրենց ցուցմունքներով նկարագրել են հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց արարքները, տեղեկություններ հայտնել փոխանցված կամ խոստացված դրամական միջոցների չափի վերաբերյալ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով հինգ անձինք, որոնցից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը շարունակելու է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման աշխատանքները։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:02
20 Օգոստոսի 2022
Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձն ինքնասպան է եղել
Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձն ինքնասպան է եղել
23:57
19 Օգոստոսի 2022
Արտակարգ դեպք Մասիսում. նռնակով զինված տղամարդը մտել է քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել
Արտակարգ դեպք Մասիսում. նռնակով զինված տղամարդը մտել է քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել
16:37
19 Օգոստոսի 2022
Արյունահեղություն Էջմիածնում. կա զոհ ու վիրավոր (ՎԻԴԵՈ)
Արյունահեղություն Էջմիածնում. կա զոհ ու վիրավոր. ՎԻԴԵՈ
14:38
19 Օգոստոսի 2022
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. շունը կծել է գյուղացուն և սատկել
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. շունը կծել է գյուղացուն և սատկել
10:46
19 Օգոստոսի 2022
«Սուրրմալու»-ի տարածքում որոնողափկարարական աշխատանքները շարունակվում է, երկու մարդ համարվում է անհետ կորած
«Սուրրմալու»-ի տարածքում որոնողափկարարական աշխատանքները շարունակվում է, երկու մարդ համարվում է անհետ կորած
15:49
18 Օգոստոսի 2022
Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել. 73-ամյա ինքն է զանգել ոստիկանություն ու ասել, որ սպանել է կնոջը
Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել. 73-ամյա ինքն է զանգել ոստիկանություն ու ասել, որ սպանել է կնոջը
11:46
18 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները վերսկսվել են (ՎԻԴԵՈ)
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, 2 մարդ համարվում է անհետ կորած. ՎԻԴԵՈ
11:05
18 Օգոստոսի 2022
Դաժան դեպք Կոտայքի մարզում. 73-ամյա ամուսինը սպանել է 71-ամյա կնոջն ու կամրջից իրեն ցած նետել
Դաժան դեպք Կոտայքի մարզում. 73-ամյա ամուսինը սպանել է 71-ամյա կնոջն ու կամրջից իրեն ցած նետել
22:08
17 Օգոստոսի 2022
Երևանում միկրոավտոբուս է այրվել (ՖՈՏՈ)
Երևանում միկրոավտոբուս է այրվել. ՖՈՏՈ
17:55
17 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները (ՎԻԴԵՈ)
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները, շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է (ՎԻԴԵՈ)
14:04
17 Օգոստոսի 2022
Հեղուկ գազով բեռնված մեքենա է այրվում, առկա է պայթյունի վտանգ. ահազանգ ԱԻՆ-ում (ՖՈՏՈ)
Հեղուկ գազով բեռնված մեքենա է այրվում, առկա է պայթյունի վտանգ. ահազանգ ԱԻՆ-ում. ՖՈՏՈ
14:02
17 Օգոստոսի 2022
Կնոջ դին գտել են ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից
Կնոջ դին գտել են  ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից