Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում

20.04.2021, 18:42
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի` ծառից կախված վիճակում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրությա մեջ:–0–