Հարձակվել են Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա, տարածքում նռնակ է հայտնաբերվել

23.02.2021, 09:57
Հարձակվել են Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա, տարածքում նռնակ է հայտնաբերվել
Հարձակվել են Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա, տարածքում նռնակ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

«Պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԳԴ-5 տիպի մարտական նռնակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածք, սակրավորները նռնակը տեղափոխել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հրաձգարան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–