«Հաղթանակ» կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել, նա հոսպիտալացվել է

05.09.2022, 15:50
«Հաղթանակ» կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել, նա հոսպիտալացվել է
«Հաղթանակ» կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել, նա հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։

Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկն, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։Փրկարարները մոտ 1 կմ վիրավորին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–