Գյուրզա, իժ, շահմար. ՀՀ-ում օձերի ակտիվացում է գրանցվում
23.06.2022,
10:13
Գյուրզա, իժ, շահմար. ՀՀ-ում օձերի ակտիվացում է գրանցվում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, հաղորդում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արգել, Զովունի, Ձորաղբյուր և Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 իժ, 4 շահմար, 4 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:-0-