Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել

04.08.2023, 09:43
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Արտաշատ, Վեդի, Գորիս քաղաքներում, Հովք, Մաստարա, Ախուրյան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ, 3 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:-0-