538.44
6.54
475.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին

13:04
22 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից  բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

«Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ  հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական  գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), 118-րդ հոդվածի (ծեծը), 137-րդ հոդվածի 1-ին մասի (ծանր վիրավորանքը) և  137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:58
17 Նոյեմբերի 2021
Պայթյուն է տեղի ունեցել Գյումրու զորամասին հարող տարածքում
Պայթյուն է տեղի ունեցել Գյումրու զորամասին հարող տարածքում
13:29
17 Նոյեմբերի 2021
Երևանում քրեական հեղինակությունների զինված բախում է կանխվել (ՎԻԴԵՈ)
Երևանում քրեական հեղինակությունների զինված բախում է կանխվել.ՎԻԴԵՈ
12:14
17 Նոյեմբերի 2021
«Հայփոստից» հափշտակել են զինվորների համար հանգանակված գումարը (ՎԻԴԵՈ)
«Հայփոստից» հափշտակել են զինվորների համար հանգանակված գումարը.ՎԻԴԵՈ
23:38
16 Նոյեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
14:47
16 Նոյեմբերի 2021
Արարատի մարզում 37–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` հակի թելով կախված վիճակում.գրպանում երկտող է եղել
Արարատի մարզում 37–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` հակի թելով կախված վիճակում.գրպանում երկտող է եղել
11:11
16 Նոյեմբերի 2021
Երևանի կենտրոնական ավտոկայանի մոտ նռնակ է հայտնաբերվել
Երևանի կենտրոնական ավտոկայանի մոտ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել
10:05
16 Նոյեմբերի 2021
Ողբերգական վրաերթ Երևանում. 26–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջ
Ողբերգական վրաերթ Երևանում. 26–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջ
09:26
16 Նոյեմբերի 2021
Կոտայքի տներից մեկում պայթյուն է որոտացել (ՎԻԴԵՈ)
Կոտայքի տներից մեկում պայթյուն է որոտացել.ՎԻԴԵՈ
18:47
15 Նոյեմբերի 2021
Երևանում կինը 54–ամյա ամուսնուն մահացած է գտել, կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)
Երևանում կինը 54–ամյա ամուսնուն մահացած է գտել, կան ձերբակալվածներ.ՎԻԴԵՈ
18:32
15 Նոյեմբերի 2021
Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել BYD–ի կողմից, այնուհետև կրկին վրաերթ–վրաանցման ենթարկվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)
Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել BYD–ի կողմից, այնուհետև կրկին վրաերթ–վրաանցման ենթարկվել.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
10:30
15 Նոյեմբերի 2021
Հրդեհ է բռնկվել հայտնի բուրգեր–բարերից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հրդեհ է բռնկվել հայտնի բուրգեր–բարերից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
23:14
14 Նոյեմբերի 2021
Խոշոր ավտովթար Հրազդանում. BMW–ն մխրճվել է ԶԻԼ–ի մեջ, հայր և որդի հոսպիտալացվել են
Խոշոր ավտովթար Հրազդանում. BMW–ն մխրճվել է ԶԻԼ–ի մեջ, հայր և որդի հոսպիտալացվել են