Գյումրիում 35-ամյա քաղաքացին բարձրացել է ծառն, այնուհետև իջել և ինքնահրկիզվել
22.11.2022,
21:48
Գյումրիում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գյումրիում այսօր ինքնասպանության փորձ է տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 13։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Քաղաքացի Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) իջել է ծառից և ինքնահրկիզվել:
Փրկարարները մարել են կրակը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:-0-