Գորիսում կինը 35-ամյա ամուսնուն հրավիրել է բացօթյա սրճարան՝ տարաձայնությունները հարթելու, բենզին է լցրել նրա վրա եւ հրկիզել

27.08.2021, 10:20

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:10-ի սահմաններում  «Գորիս» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ծ.-ն է:

Գորիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի  սահմաններում  Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ  վերջինը վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-