428.08
4.33
402.22
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Գորիս» ՔԿՀ–ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար. ՄԱՆՐԱԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

16:06
19 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով «քրեական հեղինակություն», գտնվելով արգելանքի տակ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում, այսպես կոչված «կարգուկանոն» հաստատելու և պահելու նպատակով, տարբեր անձանց և մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների՝ քրեակատարողական հիմնարկ ապօրինի ներկրումը, դրանց բաշխումը և շահագործումը, խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, ինչպես նաև խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնները խախտած անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով տեղեկություններ պարզելու, դատապարտյալներին և կալանավորներին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու վերաբերյալ տվել է հանձնարարություններ՝ հակառակ դեպքում սպառնալով «պատժել», ինչպես նաև հրահանգել է կազմակերպել կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնների բացատրելու գործընթացը:

Քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, իրենց հերթին ներգրավված լինելով և մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ստացել և կատարել են իրենց տրված հրահանգներն ու հանձնարարությունները, եղել խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացնողը:

Ձեռք բերված բավարար ապացուցների համակցությամբ՝ 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
04 Նոյեմբերի 2023
Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. ճակատ-ճակատ բախվել են Honda-ն ու Ford-ը, կան զոհեր ու վիրավորներ

23:35
03 Նոյեմբերի 2023
Տեղ գյուղի մոտ մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը հոսպիտալացվել է
Սյունիքում մեքենան 200 մետր գլորվել է ձորը
19:37
03 Նոյեմբերի 2023
28–ամյա երիտասարդը հրկիզել է տարածքը գողության հետքերը թաքցնելու համար
Ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները
15:08
03 Նոյեմբերի 2023
Հարվածել են ոստիկաններին, շտապօգնության մեքենային․ երկու եղբայր և նրանց քույրը ձերբակալվել են ավտովթարից հետո խուլիգանություն կատարելու համար
Երկու եղբայր և նրանց քույրը ձերբակալվել են ավտովթարից հետո խուլիգանություն կատարելու համար
14:12
03 Նոյեմբերի 2023
Շունը հարձակվել է 76–ամյա կնոջ վրա, ինչից հետո նա հանկարծամահ է եղել

13:39
03 Նոյեմբերի 2023
Բավրա–Գյումրի ճանապարհին բեռնատար է կողաշրժվել, վարորդն արգելափակվել է խցիկում
61–ամյա վարորդն արգելափակվել է խցիկում
10:36
03 Նոյեմբերի 2023
Ինքնաձիգեր, նռնակներ․ անհայտ անձը զենք–զինամթերք է թողել Զովք գյուղ տանող ճանապարհին
Անհայտ անձը զենք–զինամթերք է թողել Զովք գյուղ տանող ճանապարհին
16:01
02 Նոյեմբերի 2023
Պարեկները կանգնեցրել են գողոնով բեռնված ավտոմեքենա (ՎԻԴԵՈ)
Պարեկները կանգնեցրել են գողոնով բեռնված ավտոմեքենա․ ՎԻԴԵՈ
15:34
02 Նոյեմբերի 2023
Երիտասարդներից մեկը դանակահարել է երկուսին․ արտակարգ դեպք Աբովյանում
Երիտասարդներից մեկը դանակահարել է երկուսին
12:08
02 Նոյեմբերի 2023
39–ամյա Արսեն Ծառուկյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
39–ամյա Արսեն Ծառուկյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
10:59
02 Նոյեմբերի 2023
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ տան խորդանոցում հայտնաբերվել է 24–ամյա երիտասարդի դի
24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել տան խորդանոցում
15:54
01 Նոյեմբերի 2023
Խաղահրապարակում 13–ամյա տղան «Տիր» տեսակի հրացանով կրակել ու դիպել է 11–ամյա աղջկան․ վերջինս հոսպիտալացվել է