Գորիս-Կապան ավտոճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը (ՖՈՏՈ)

30.07.2019, 20:43
Գորիս-Կապան ավտոճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը:
Գորիս-Կապան ավտոճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը ՃՏՊ է գրանցվել Գորիս-Կապան ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 11 կմ-ին «Lexus GX460» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը:

 - рис.2

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը դուրս է եկել ձորից և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–