Ղրիմի կամրջի վրա վառելիքով ցիստեռն է բռնկվել, երթևեկն ամբողջությամբ փակ է, կա պայթեցման վարկած (ՎԻԴԵՈ)
08.10.2022,
12:18
Ղրիմի կամրջի վրա վառելիքով ցիստեռն է բռնկվել, երթևեկն ամբողջությամբ փակ է, կա պայթեցման վարկած. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղրիմի կամրջի հատվածներից մեկում, նախնական տվյալներով, վառելիքի ցիստեռն է այրվում, նավային կամարները վնասված չեն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովին։
«Նախնական տվյալներով, հատվածներից մեկում վառելիքի ցիստեռն է այրվում։ Նավերի կամարները վնասված չեն։ Պատճառների և հետևանքների մասին դեռ վաղ է խոսել։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում»,– գրել է Կրյուչկովը Telegram-ի իր ալիքում։
Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ բեռնատար գնացքի պոչում վառելիքի ցիստեռն է բռնկվել։
«Ժամը 06:05-ին Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածի երկաթուղային գծերի վրա տեխնիկան կեղծ զբաղվածություն է ցույց տվել, բեռնատար գնացքի պոչում վառելիքի ցիստեռն է բռնկվել, վագոննների մի մասով լոկոմոտիվը տարվել է Կերչի կայարան։ Ընթանում են արտակարգ աշխատանքներ։ Միջադեպի պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ շրջանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Նիկոլայ Լուկաշենկոն ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ղրիմի կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներով երթևեկությունը սահմանափակված է։
«Ճանապարհային և երկաթուղային հատվածներում երթևեկությունը սահմանափակվել է: Աշխատանքներ են տարվում լաստանավային անցման հնարավոր գործարկման ուղղությամբ»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհուրդ տալով առայժմ ձեռնպահ մնալ դեպի Ղրիմի կամուրջ երթևեկելուց։
Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, РБК-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում։ Դա հանգեցրել է երկաթուղային շարժակազմի յոթ վառելիքային ցիստեռների բռնկման։ Մասամբ փլուզվել են կամրջի երկու ավտոմոբիլայյին բացվածքները:-0-