Գեղարքունիքում նորածին երեխա են գտել. շները տոպրակը քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս

22.07.2023, 20:58
Գեղարքունիքում նորածին երեխա են գտել. շները տոպրակը քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս
Գեղարքունիքում նորածին երեխա են գտել. շները տոպրակը քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ տանտիրուհին գտել է նրան։

Այս մասին news.am-ի հետ զրույցում ասel 1 Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։ Մոտեցել է ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ Նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», - ասել է նա։

Զուլոյանի խոսքով՝ երեխային մատուռից 50-60 մետր հեռավորության վրա են գտել:

Վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ են հասցրել։

Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել:

«Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երևի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,– ասել է նա։-0-