Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է 15–ամյա որդու դին` կախված վիճակում

29.06.2022, 12:48
Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է 15–ամյա որդու դին` կախված վիճակում
Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է 15–ամյա որդու դին` կախված վիճակում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ ինքնասպանության:

Մահացած երեխան ընտանիքի կրտսեր որդին էր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–