Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ

16.06.2021, 20:25
Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ
Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 05։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Նիկողոսյանի վարած ՎԱԶ 21074 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Ford Transit մակնիշի ավտտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ford-ը շրջվել է, 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ս. Նիկողոսյանը մահացել է, ինչի առթիվ էլ շ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։–0–