Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է

24.06.2019, 15:30
Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է:
Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ԱԻՆ–ում գազի արտահոսքի ահազանգ է ստացվել Մանկավարժական համալսարանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է:

«Փրկարարները տարհանել են 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը: Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԻՆ–ից նաև հայտնում են, որ գազի արտահոսք չի հայտնաբերվել:–0–