«Գազել»–ով վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի. հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը (ՎԻԴԵՈ)
09.12.2019,
22:12
«Գազել»–ով վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի. հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07․00-ին, անհայտ անձը Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել էր։
Նույն օրը դեպքի վերաբերյալ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդի և մեքենայի վերաբերյալ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երևանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրակացնող մարմնին։ Քննությունը շարունակվում է։–0–