583.39
6.77
492.85
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԳԹԿ–ի աշխատակիցը պայմանավորվել է 3000 դոլարով ընդունելության թեստերը փոխանցել դիմորդի մորը. երկուսն էլ բռնվել են (ՎԻԴԵՈ)

11:03
06 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և դրա համաձայնագրերի հիման վրա պատասխանատու լինելով մշակել 2021 թվականին ԲՈՒՀ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերը, պարտավոր լինելով պահպանել միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը, մասնակցել միասնական քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի կազմակերպմանն ու անցկացմանը, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն, այն է՝ «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.498.140 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ:

«Իրականացնելով իր հանցավոր դիտավորությունը՝ Լ.Ա-ն 2021 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, այցելել է դիմորդի մոր՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3.000 ԱՄՆ դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: 

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:41
10 Սեպտեմբերի 2021
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՎԻԴԵՈ
13:52
10 Սեպտեմբերի 2021
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
12:05
10 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
11:07
10 Սեպտեմբերի 2021
Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)
56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ․ Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել․ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:15
09 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է.ՖՈՏՈ
23:40
08 Սեպտեմբերի 2021
Վրաերթ Երևանում․BMW-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդու
Mercedes-ի վարորդը նկատել է հետիոտնին, արգելակել է, սակայն հետիոտնը, անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել
14:42
08 Սեպտեմբերի 2021
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
11:03
08 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
13:32
07 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Մասիսում. բախվել են Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ (ՖՈՏՈ)
Մասիսում միմյանց են բախվել Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ.ՖՈՏՈ
12:13
07 Սեպտեմբերի 2021
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
20:58
06 Սեպտեմբերի 2021
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
19:24
06 Սեպտեմբերի 2021
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է