Էջմիածնում երկու տղամարդ 300 հազար դրամի դիմաց առևանգել են պարտապանի ազգականին ու բռնություն գործադրել (ՎԻԴԵՈ)
24.06.2022,
22:23
Էջմիածնում երկու տղամարդ 300 հազար դրամի դիմաց առևանգել են պարտապանի ազգականին ու բռնություն գործադրել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 17 ոստիկանության Վաղարշապատի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներն անձի առևանգման, շորթման, ավտոմեքենայի առևանգման և ապօրինի զենթ-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 30 և 32 տարեկան երկու տղամարդու՝ ՎԱԶ 2109 մակնիշի մեքենայով հանդերձ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
«Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակից հայտնաբերվեց պայթուցիչով նռնակ ու կացին; Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հունիսի 16-ին ժամը 22-ի սահմաններում բերման ենթարկվածներն ու նրանց ընկերը 300 հազար դրամ պարտքի համար առևանգել են պարտապանի 44-ամյա ազգանին, տեղափոխել մի առանձնատուն ու բռնություն գործադրել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ հունիսի 17-ին ժամը 08:30-ի սահմաններում, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, պարտապանի տան մոտից առևանգել են նրա ընկերոջ Toyota մակնիշի ավտոմեքենան, որը հայտնաբերվել է:
Բերման ենթարկվածները ձերբակալվել, ապա կալանավորվել են, ձեռնարկվում են միջոցառումներ 3-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:-0-
Загружается новость ... "Лево"