Երկու լեռնագնաց Ծաղկաձորի ճոպանուղուց ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ ու մնացել անտառամերձ հատվածում․ ահազանգ Փրկարար ծառայությունում

12.01.2025, 10:20
Երկու լեռնագնաց մնացել են Բջնի գյուղի անտառամերձ հատվածում ու չեն կարողացել ինքնուրույն իջնել
Երկու լեռնագնաց Ծաղկաձորի ճոպանուղուց ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ ու մնացել անտառամերձ հատվածում․ ահազանգ Փրկարար ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 11-ին, ժամը 19:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ, այժմ գտնվում են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։