3–ամյա երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում. ահազանգ ԱԻՆ–ում

09.02.2021, 11:37
3–ամյա երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում. ահազանգ ԱԻՆ–ում
3–ամյա երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 8-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:–0–