431.27
5.71
396.02
+4
Եղանակը Երևանում
Հայ

Եղվարդում խոշոր ավտովթարի հետևանքով 2 տարեկան երեխա է վիրավորվել, կան նաև այլ վիրավորներ

11:08
31 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքային զբոսայգու մոտակայքում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1960 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2005 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերվել ուղևոր Մ․ Խ․-ն (ծնված 2020 թ.) և հոսպիտալացվել Նաիրիի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևոր Մ․ Ս․-ն (ծնված 1967 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիատացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:46
06 Փետրվարի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
14:52
06 Փետրվարի 2023
Թուրքիայում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, շենքը փլուզվել է ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում քիչ առաջ կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, շենքը փլուզվել է ուղիղ եթերի ժամանակ. ՎԻԴԵՈ
13:41
06 Փետրվարի 2023
Ինչպես է փլուզվում շենքը Թուրքիայում երկրաշարժից հետո (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում են շենքեր փլուզվել նույնիսկ երկրաշարժից հետո. ՎԻԴԵՈ
12:41
06 Փետրվարի 2023
Հայտնի է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի ինքնությունը
Հայտնի է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի ինքնությունը
11:50
06 Փետրվարի 2023
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
11:18
06 Փետրվարի 2023
Սարսափելի կադրեր. ինչպես են Հալեպում փլուզվում բազմաբնակարան շենքերը (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր. ինչպես են Հալեպում փլուզվում բազմաբնակարան շենքերը. ՎԻԴԵՈ
11:01
06 Փետրվարի 2023
Հարյուրավոր զոհեր և վիրավորներ. Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժեր են գրանցվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ադանայում երեք բարձրահարկ բնակելի շենքեր ամբողջությամբ ավերվել են. ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ
09:43
06 Փետրվարի 2023
Գիշերը երկրաշարժ է գրանցվել հայ-վրացական սահմանին
Հզոր երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում ու Սիրիայում, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
23:24
04 Փետրվարի 2023
Երևանի կենտրոնում տուն է այրվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կադրեր Երևանում բռնկված խոշոր հրդեհի վայրից ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:21
04 Փետրվարի 2023
Բագրատունյաց պողոտայում չորս մեքենա է բախվել, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կա տուժած. ՖՈՏՈ
14:18
03 Փետրվարի 2023
Ձեռքին եղել է երկու տուփ լուցկի, կողքին՝ ծխախոտի մնացորդներ. Կոտայքում սպանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնել
Ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել
11:07
03 Փետրվարի 2023
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ