Ձեռքին եղել է երկու տուփ լուցկի, կողքին՝ ծխախոտի մնացորդներ. Կոտայքում սպանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնել

03.02.2023, 14:18
Ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել
Ձեռքին եղել է երկու տուփ լուցկի, կողքին՝ ծխախոտի մնացորդներ. Կոտայքում սպանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնել
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հովածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Նախաքննության ընթացքում կատարված առաջնային քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 1965թ․ ծնված, տվյալ տանը այդ պահին միայնակ ապրող Ա․ Գ․ի դին է: Դիակի արտաքին զննությամբ ձախ ափի մեջ առկա է եղել թվով երկու տուփ լուցկի, ձախակողմյան ձեռքին հարակից առկա են եղել ծխախոտի մնացորդներ։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել են հարևանությամբ գտնվող առանձնատների բնակիչներ, հանգուցյալի հարազատները։

Նախաքննությունը շարունակվում է:-0-