Դավթաշենում 4–րդ հարկից քաղաքացի է ընկել (ՖՈՏՈ)

12.04.2021, 15:22
Այսօր Դավթաշենում 4–րդ հարկից քաղաքացի է ընկել. ՖՈՏՈ
Դավթաշենում 4–րդ հարկից քաղաքացի է ընկել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ12, ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Դավթաշենքի շենքերից մեկի պատշգամբից քաղաքացի է  ընկել։

 - рис.1

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։

 - рис.2

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 - рис.3

«Պարզվել է, որ քաղաքացին (Ե․ Պ․) ընկել է 4-րդ հարկի իր բնակարանից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 - рис.4

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ։–0–