441.06
4.43
403.38
+11
Եղանակը Երևանում
Հայ

Դանակով խփել էր գլխին, մեջքին և պարանոցին. Եղբայրները վրեժ են լուծել են հոր մահվան համար (ՎԻԴԵՈ)

10:55
09 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 5-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Օպերատիվ խումբը հիվանդանոցի ճանապարհին էր, երբ ստացվեց երկրորդ ահազանգը: Հիվանդանոց էր տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ՝ դարձյալ դանակահարված: Փորձառու ոստիկաններն արագ համադրեցին այս երկու տեղեկությունն ու առաջ քաշեցին վարկած, ինչը շատ արագ հիմնավորվեց: Նրանք հիշել էին փետրվարի 22-ին Գետափ գյուղում տեղի ունեցած միջադեպը: 

Փետրվարի 22-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հիվանդանոցային ահազանգ. ծանր վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել Գետափի բնակիչ, 63-ամյա մի տղամարդ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` փետրվարի 24-ին հիվանդանոցից ստացվում է նոր ահազանգ՝ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Եղեգնաձորի քրեական հետախույզները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների գործընկերների, նաև տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ: Պարզվեց, որ փետրվարի 22-ին, երեկոյան ժամը 8.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 63-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս էր պատճառել եղեգնաձորցի 44-ամյա մի տղամարդ: Փետրվարի 24-ին նա ձերբակալվում է, փետրվարի 26-ին` կալանավորվում:

Այսօր էլ 44-ամյա եղեգնաձորցին կալանավայրում է, իսկ փետրվարի 5-ին հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը նրա եղբայրն է: Իսկ երբ այս ամենին համադրվեց հանգամանքը, որ այդ օրը Գետափի բնակիչ, 63-ամյա տղամարդու քառասունքն էր, պարզ դարձավ, որ կատարվածը վրեժ է: 

«Ձեռնարկվեցին հատուկ միջոցառումներ` հետագա հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ:Դեպքը տեղի էր ունեցել նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Եղեգնաձորի Երևանյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում, որի 43-ամյա տերն առաջինն էր տեղափոխվել հիվանդանոց: Արագ պարզվեց, որ հոր քառասունքի արարողությունից հետո հանգուցյալի 35-ամյա և 29-ամյա որդիները վիճել էին իրենց հորը մահացու վնասվածք հասցնողի եղբոր հետ: Վեճին ներկա էին ևս երկու գետափցի: Այդ ընթացքում ավագ եղբայրը ծալովի դանակով խփել էր տեխսպասարկման կետի տիրոջ գլխին, մեջքին և պարանոցին, մեկ անգամ էլ` համագյուղացու որովայնին: Այս հարվածն, ամենայն հավանականությամբ, պատահական էր. նախնական տվյալներով՝ նա փորձել էր բաժանել կողմերին և այդ ընթացքում էլ դանակահարվել էր: Միջադեպի ընթացքում հանգուցյալի կրտսեր որդին էլ բռունցքով էր մի քանի անգամ խփել 43-ամյա եղեգնաձորցու դեմքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նրանք բերման են ենթարկվել բաժին: Ավագ եղբայրը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկ վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկ վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին