Դանակահարել են «Իմ քայլը» խմբակցության անդամին

02.08.2021, 12:55
Դիմակավորված անձինք ներխուժել են «Իմ քայլը» խմբակցության անդամի տուն և դանակահարել են նրան, վիճակը ծայրահեղ ծանր է
Դանակահարել են «Իմ քայլը» խմբակցության անդամին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։ 

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ 

«Երևանի ավագանու «Լույս» խմբակությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը: Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը»,-գրել է Անի Խաչատրյանը։–0–