«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում, օգնության են հասել փրկարարները

15.03.2023, 15:41
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում, օգնության են հասել փրկարարները
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 15-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, ավտոմեքենայում երեխա է արգելափակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Դ. Դ.-ին (ծնված 2021 թ․):–0–