Դաժան սպանություն Երևանում.84–ամյա ամուսինը էլեկտրահարելով սպանել է կնոջը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն է։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։ Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։ Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ավան հարուցվել է քրեական գործ։–0–