414.13
4.77
387.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է դիակ՝ կտրած-ծակած վերքով

19:17
12 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Նախնական տեղեկություններով՝ 2022թ.փտրվարի 11-ին՝ ժամը 18:35-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում կրծքավանդակի ծակած թափանցող վերքով հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված բնակարանի հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել նույն բնակարանի` 1962թ. ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերքով, և դանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպնություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1999թ. ծնված երիտասարդ և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տոժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասրադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասրադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
12:53
06 Հունիսի 2023
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
22:03
05 Հունիսի 2023
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
14:43
05 Հունիսի 2023
Սևանում երիտասարդը հրել գցել է 11–ամյա տղային ու գողացել 4000 դրամը
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը
12:05
05 Հունիսի 2023
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել. փորձագետները պարզում են պատճառը
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել

11:54
05 Հունիսի 2023
Օձերն ակտիվանում են. մեկ օրում 12 ահազանգ է ստացվել
Օձերն ակտիվանում են. Փրկարար ծառայությունը մեկ օրում 12 ահազանգ է ստացել
10:18
05 Հունիսի 2023
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
13:56
04 Հունիսի 2023
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը