Դաժան սպանություն Երևանում.51–ամյա ամուսինը խեղդամահ է արել 46–ամյա կնոջը, այնուհետև ինքնավնասում կատարել

31.10.2021, 21:10

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:

Ոստիկանները նշված տանից հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ,  ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ ամուսինը կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–